ՓՈՂՈՑԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՏԱՂԱՎԱՐ VARDO-Ի ՀԱՄԱՐ
Ճարտարապետություն / Տաղավարի նախագծում / Հայեցակարգի մշակում
2025

01/
Ընդհանուր ակնարկ
Թեթև տաղավար՝ նախագծված երկու հայեցակարգային սրճարանների՝ Losh-ի և Gata-ի համար, որոնք տեղակայված են երկու հոծ բացօթյա հանրային տարածքներում: Ռոտոնդան աչքի է ընկնում իր իկոնիկ ուրվագծով՝ երկխոսություն բացելով Դիլիջանի ճարտարապետական բազմազանության հետ և միաժամանակ վերաիմաստավորելով տեղական շինարարական ավանդույթները:


02/
Համատեքստ և կառուցվածք
Տաղավարը նախագծված է այնպես, որ առանձնանա՝ միևնույն ժամանակ զգայուն լինելով քաղաքային համատեքստի՝ Դիլիջանի ավանդական ճարտարապետության և հարևանությամբ գտնվող նեոկլասիկ աստիճանավանդակի հանդեպ: Դրա գլանաձև ծավալը արձագանքում է քաղաքի ճարտարապետական հիշողությանը՝ հիշեցնելով 19-րդ դարի Ռոտոնդան, խորհրդային շրջանի Խանջյանի ամառանոցը և «Գարուն» ռեստորանը: Կառուցվածքային առումով այն թեթև հենվում է նվազագույն կղզյակային հիմքի վրա․ պրոֆեսիոնալ ինժեներական լուծում, որը հենվում է տարածաշրջանի մոլոկանների սերունդների ավանդական գիտելիքների և վերնակուլյար արհեստի վրա:


03/
Դիզայն և փորձառություն
Նախագծի սրտում տարածական և խորհրդանշական կենտրոն դարձող երկմակարդակ աղյուսե օջախն է՝ կառուցված տարածաշրջանի ավանդական փայտի վառարանի շուրջ: Երբ այցելուները բարձրանում են պարուրաձև աստիճաններով կամ մոտենում կամրջակի ու այգու միջով, յուրաքանչյուր դիտակետ՝ պատշգամբը, տանիքը, ինտերիերը, բացում է քաղաքի և հեռվում գտնվող լեռների յուրահատուկ տեսարան: Տարածքը ճկուն կերպով ադապտացվում է աշխատաժողովների, համտեսների, շուկաների, մասնավոր միջոցառումների կամ առօրյա հանդիպումների համար՝ լուծելով Դիլիջանում ոչ ֆորմալ հանրային տարածքների իրական պակասուրդը և առաջարկելով վայր՝ ուտելու, հանգստանալու և շփվելու համար:

