ԲՐԵՆԴԻՆԳ VARDO-Ի ՀԱՄԱՐ

Բրենդինգ / Անհատական բրենդ / Նեյմինգ

2024

Vardo Branding

01/

Ընդհանուր ակնարկ

Իմաստային և վիզուալ ինքնություն Vardo Group-ի և Դիլիջանի գաստրոնոմիական ոլորտի առաջատար դեմքերից մեկի՝ Վարդա Ավետիսյանի անհատական բրենդի համար․ այն արտացոլում է ժամանակակից խոհարարական տեխնիկան տեղական հարուստ ավանդույթների հետ միախառնելու նրա մոտեցումը: 

Խումբը տեղակայված է պատմական ժառանգության վերաօգտագործման տպավորիչ օրինակում․ Դիլիջանի 19-րդ դարի ավանդական շենքում, որը մի ժամանակ ծառայել է որպես ախոռ, իսկ այսօր վերափոխվել է ռեստորանային միջավայրի:

02/

Հետազոտություն

Բազմամակարդակ հետազոտությունն ընկած է յուրաքանչյուր որոշման հիմքում․ համաշխարհային գաստրոնոմիական միտումների վերլուծություն, բենչմարկինգ, SWOT-վերլուծություն, լսարանի սեգմենտավորում և Դիլիջանի ռեստորանային ոլորտի մրցակցային ուսումնասիրություն: Այս տվյալների հիման վրա ձևավորվել են բրենդի հարթակն ու նեյմինգը, ինչպես նաև զարգացման, հաղորդակցման և առաջխաղացման առանցքային ռազմավարությունները՝ ինչպես ամբողջ խմբի, այնպես էլ յուրաքանչյուր առանձին ենթաբրենդի համար:

03/

Մոդուլային բրենդային համակարգ

Ռեստորանային բրենդների ընտանիք՝ միավորված «Նոր հայկական համերի տուն» դիրքավորման ներքո․ ճկուն վիզուալ համակարգ, որտեղ յուրաքանչյուր բրենդ պահպանում է իր յուրահատուկ նկարագիրը՝ միևնույն ժամանակ մնալով VARDÓ-ի ճանաչելի մասը: Յուրաքանչյուր ենթաբրենդ ունի իր տոնայնությունը, տառատեսակային լուծումներն ու վիզուալ լեզուն, սակայն կիսում է նույն ներքին տրամաբանությունը․ ձև, հստակ ուրվագծեր և համատեքստային գունային լուծումներ:

04/